AM
20 Նոյեմբեր 2012 - 16:56 AMT

ՀԱՄԱՍ. Իսրայելը մեծ գին կվճարի Գազայի հատվածում ցամաքային օպերացիա անցկացնելու համար

Իսրայելը մեծ գին կվճարի Գազայի հատվածում ցամաքային օպերացիա անցկացնելու համար, նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի զինված թևի առաջնորդ Մուհամմեդ ադ-Դեյֆը:

Ինչպես նա է հայտարարել, իսլամական ընդդիմության մարտիկները կօգտվեն ներխուժումից` «իսրայելցի զինծառայողներին գերեվարելու համար, որոնք հետագայում կփոխարինվեն պաղեստինցիների հետ»:

Նա ընդգծել է, որ «Ալ-Քասսամի բրիգադները» համարժեք պատասխան կտան իրենց հրամանատարներից մեկին` Ահմեդ ալ-Ջաբարիին, նոյեմբերի 14-ին սպանելու համար: ՀԱՄԱՍ-ն այժմ պատրաստ է հակամարտության ցանկացած զարգացման, ադ-Դեյֆային մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: