Կահիրեի կենտրոնում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինների հետ զանգվածային ծեծկռտուքով է ավարտվել ցույցը, որը նվիրված էր 2011թ ողբերգական դեպքերի տարելիցին: Ավելի քան 60 մասնակիցներ են վիրավորվել և դիմել բժիշկների օգնությանը: Օրինապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են անկարգությունների առավել 19 ակտիվ պաշտպանների, փոխանցում է Reuters-ը:
Վերջին ակցիայի ընթացքում ցուցարարները փորձել են խանգարել ոստիկանությանը փակել ՆԳՆ շինության մուտքերը` աշխատակիցների վրա քարեր և շշեր նետելով:
Անկարգությունների պաշտպանների հասցեին քննադատությամբ է հանդես եկել Եգիպոսի վարչապետ Հիշամ Քանդիլին, փոխանցում է ՌԲԿ-ն:





