AM
21 Նոյեմբեր 2012 - 12:27 AMT

Իսրայելի ղեկավարությունը արտակարգ նիստ է գումարել` կապված Թել Ավիվում պայթյունի հետ

Իսրայելի ղեկավարությունը պատրաստվում է արտակարգ նիստի` կապված Թել Ավիվում տեղի ունեցած պայթյունի հետ, որը կարող է լրջորեն բարդացնել Գազայի հատվածում հակամարտության լարվածության թուլացման գործընթացը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իսրայելի վարչապետի մամլո քարտուղար Ալեքս Սելսկին:

«Նեղ» կառավարությունը պատրաստվում է քննարկել պայթյունը Թել Ավիվում: Անկասկած, դա կբարդացնի հակամարտության լարվածության թուլացումը»,- ասել է Սելսկին: