AM
21 Նոյեմբեր 2012 - 13:21 AMT

ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Թել Ավիվում ավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը

Պաղեստինի ծայրահեղական ՀԱՄԱՍ շարժումը ստանձնել է Թել Ավիվում ավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը:

ՀԱՄԱՍ-ն օգտագործել է դրա համար տեղական ԶԼՄ-ներն ու բարձրախոսները, որոնք տեղադրված են մզկիթների մինարեթների վրա:

Ըստ Իսրայելի ոստիկանության, անհայտ անձինք մեկ-երկու փաթեթ են թողել ավտոբուսում, որոնք հետո պայթել են: Պայթյունից տուժել է 15 մարդ, երեքը ծանր վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:

Պայթյունը Թել Ավիվում տարերային տոնախմբություն է առաջացրել Գազայի հատվածում, որտեղ գրոհայինները օդ են կրակել և կոնֆետներ բաժանել: Նրանք սովորաբար այդպես են նշում Իսրայելի և ԱՄՆ դեմ ահաբեկչությունները: