AM
21 Նոյեմբեր 2012 - 13:59 AMT

Յասիր Արաֆաթի արտաշիրիմումը կարող է հետաձգվել տարածաշրջանում լարվածության պատճառով

Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի մասունքների արտաշիրիմումը նախատեսվում էր անցկացնել նոյեմբերի 26-ին, սակայն միջոցառումը կարող է հետաձգվել տարածաշրջանում լարվածության աճի պատճառով, հայտնում է «ֆրանս պրես» գործակալությունը՝ քննությանը մոտ աղբյուրների վրա հղումով:

Հետաքննությունը սկսվել է օգոստոսին Ֆրանսիայում Արաֆաթի այրիի հայցի հիման վրա՝ պոլոնիում-210-ով Արաֆաթի հնարավոր ճառագայթման մասին հաղորդագրության հիման վրա:

Ենթադրվում է, որ երեք դատական քննիչները Ռամալլահում կլինեն նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: