Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հաղորդել է, որ իրանցի զինվորականները Գազայի հատվածի գրոհայիններին է փոխանցել հեռահար ազդեցության հրթիռների արտադրության տեխնոլոգիան, սակայն ուղղակիորեն դրանք չի մատակարարել, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսս գործակալությունը` հղելով տեղական ԶԼՄ-ներին:
Իրանական ISNA լրատվական գործակալության տվյալներով, որը մեջբերում է գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարիի խոսքը, Իրանը ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններին է փոխանցել «Ֆաջր-5» հրթիռների արտադրության տեխնոլոգիան:
Ավելի վաղ Իսրայելը Իրանին մեղադրել էր Գազայի հատվածի հրթիռներ մատակարարելու մեջ, որոնցով հրթիռակոծվում են իսրայելական տարածքները: Պաշտոնական Թեհրանը հերքել էր այս տեղեկությունները, սակայն «Իսլամական Ջիհադ» խմբակցության պաղեստինյան առաջնորդ Ռամադան Շալլահը խոստովանել է, որ գրոհայինները ձեռք են բերում իրանական արտադրության զենք` իրանական միջոցներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:





