AM
21 Նոյեմբեր 2012 - 16:24 AMT

10 հազար պաղեստինցի փախստականներ տեղավորվել են Գազայի հատվածի դպրոցներում

ՄԱԿ-ը Գազայի հատվածի դպրոցներում է տեղակայել 10 հաար փախստականների, որոնք ապաստան են փնտրում իսրայելական ռմբակոծություններից և ցամաքային ներխուժման սպառնալիքից, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՄԱԿ-ի` պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության ներկայացուցիչը:

Փախստականներին ընդունելու համար 12 դպրոցները կիրառելու որոշումը կայացվել է նախօրեին, երբ իսրայելական բանակը թռուցիկներ է տարածել հատվածի հյուսիսային քաղաքներում` կոչ անելով բնակիչներին լքել իրենց տներն ու հեռանալ անկլավի խորքրեը:

Նա հաղորդել է, որ ՄԱԿ-ի համակարգի արդեն 20 դպրոց է տուժել իսրայելական գրոհներից, որոնք արդեն մեկ շաբաթ է չեն դադարում: