Տասնյակ մարդիկ գրոհել են Կահիրեում «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակի վրա: Միջադեպը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերին կայացած բողոքի ակցիաների զոհերի տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն`հղելով Agence France-Presse-ին:
Նախորդ տարվա ցույցերի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ ակցիաները, որոնք սկսվել են նոյեմբերի 18-ին, վերածվել են զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:
Անկարգությունների արդյունքում ավելի քան 60 մարդ է վիրավորվել, ևս 100-ը ձերբակալվել է:





