Դամասկոսը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ին է փոխանցել Սիրիայում սպանված 143 արտասահմանցիների անունների ցուցակը, որոնք ներգրավված են եղել ահաբեկչական գործունեությունում:
Ինչպես հաղորդվում է նամակում, չեզոքացված գրոհայինների թվում են մոտ 20 երկրների քաղաքացիներ, այդ թվում` Աֆղանստանի, Իրաքի, Քաթարի, Քուվեյթի, Թունիսի, Սաուդյան Արաբիայի, Չադի: Ցուցակում ներառված են չեչենների և պաղեստինցիների անուններ, ովքեր կռվել են ընդդիմության կողմից:





