ՀԱՄԱՍ-ը մտադիր է պահպանել հրադադարը, եթե Իսրայելը չխախտի այն: Նման դիրքորոշում է այսօր հայտնել շարժման առաջնորդ Հալեդ Մաշալլան, հաղորդում է Reuters-ը: Մաշալլան նաև ընդգծել է, որ հրադադարի նախապայմաններից մեկը Իսրայելի կողմից դեպի Գազայի հատված մուտքի ապահովումն է:
Հիշեցնենք, որ Իսրայելի քաղաքականությունը Գազայի նկատմամբ խստացվել է 2007-ին, երբ հատվածն անցել է ՀԱՄԱՍ-ի իշխանության տակ:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին հայտարարվել է 2012թ նոյմեբերի 21-ին, փոխանցում է ՌԲԿ-ն:





