AM
22 Նոյեմբեր 2012 - 10:40 AMT

Patriot հրթիռները, որոնք Թուրքիան խնդրել է ՆԱՏՕ-ից, կարող են առաքվել 15 օրվա ընթացքում

Patriot ՀՀՊ համակարգերը, որոնք Թուրքիան խնդրել է ՆԱՏՕ-ից Սիրիայի հետ 900 կմ երկարությամբ սահմանի պաշտպանության համար, կարող են երկիր առաքվել 15 օրվա ընթացքում:

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, չորեքշաբթի օրը դիմել է դաշինքին` խնդրելով տրամադրել իրեն Patriot հրթիռային համալիրներ:

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաղորդել է, որ Անկարայի հայտն անհապաղ կքննարկվի:

Չի հաղորդվում, թե ՀՀՊ որքան համակարգեր է խնդրել Թուրքիան: Երկրի պաշտպանության նախարար Իսմետ Յիլմազը հայտարարել է լրագրողներին, որ համալիրների քանակի վերաբերյալ որոշում կընդունի ՆԱՏՕ-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: