Քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» անվանակարգով մրցույթ:
Մրցույթի մասնակիցները կարող են լինել Երևան քաղաքի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններ, ձեռնարկություններ, հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ:
Մրցույթի կանցկացվի դեկտեմբերի 1-20 ներառյալ:
Մրցույթի արդյունքների հրապարակումը և մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 25-ին: Մրցույթի անվանակարգերն են`
1. Լավագույն տոնական ձևավորված բանկ
2. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
3. Վարչական շրջանների լավագույն տոնական ձևավորված ադմինիստրատիվ շենք
4. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ
5. Լավագույն տոնական ձևավորված բակային տարածք
6. Լավագույն տոնական ձևավորված առևտրի օբյեկտ
Լավագույններին կպարգևատրի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





