Պակիստանցի թալիբները սպառնացել են վրեժ լուծել Հնդկաստանից մումբայցի ահաբեկիչ Մուհամեդ Քասաբին մահապատժի ենթարկելու համար, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին հինգշաբթի օրը նոյեմբերի 22-ին հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Էհսանուլա Էհսանը:
Ինչպես նա հայտարարել է, թալիբները մտադիր են ահաբեկչություններ կատարել Հնդկաստանին պատկանող վայրերում: Էհսանը հաղորդել է, որ թալիբները պահանջում են Քասաբի մարմինը հանձնել իրենց կամ նրա ընտանիքին: Հակառակ դեպքում, թալիբի խոսքով, իսլամիստները կսպանեն Հնդկաստանի քաղաքացիներին և կհրաժարվեն հարազատներին հանձնել սպանվածների մարմինները:





