AM
22 Նոյեմբեր 2012 - 12:38 AMT

ՌԴ ԱԳՆ. Թուրքիան պետք է նպաստի միջսիրիական երկխոսությանը, ոչ թե «մկանները մարզի»

Ռուսաստանը խորհուրդ է տալիս Թուրքիային նպաստել միջսիրիական երկխոսությանը, ոչ թե «մկանները մարզել»: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը`մեկնաբանելով Անկարայի հարցումը Սիրիայի սահմանի «Պետրիրոտ» համակարգերի տեղակայման վերաբերյալ:

Լուկաշևիչը հիշեցրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերն այն մասին, որ «սիրիա-թուրքական սահմանի ռազմականացումը տագնապալի ազդանշան է»: Նա նշել է, որ այս ամենը չի նպաստում լավատեսությանը: Հարկավոր են բոլոր արտաքին խաղացողների համակարգված գործողությունները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: