Սիրիացի գրոհայինները գրավել են երկրի խոշոր նավթագազային շրջանը արևելքում: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը, Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպության վրա հղումով:
Դեյր էլ Զորից դեպի արևելք մինչև Իրաքի հետ սահմանն ընկած տարածքը անցել է ապստամբների վերահսկողության տակ Մայադին քաղաքի զավթումից հետո, հայտնում է Լետնտա.ռու-ն: Ապստամբների գրաված շրջանը հարուստ է նավթով ու գազով, այնտեղի բնակիչները սունիներ են, որոնք ավանդաբար հակում ունեն դեպի Իրաքը: Սակայն նավթի և գազի հիմնական հանքերը դեռեևս կառավարական զորքերի հսկողության տակ են:





