AM
22 Նոյեմբեր 2012 - 15:05 AMT

Սիրիացի գրոհայինները Դամասկոսի արևմուտքում կրակ են բացել բնակելի տան և դպրոցի վրա

Դամասկոս թափանցած գրոհայինները կրկին ռմբակոծել են Մեզզա ավտոմայրուղին: Ականներն ընկել են բնակելի տան և դպրոցի վրա, բնակիչների և աշակերտների թվում վիրավորներ կան”

Զինված գրոհները ձեռնարկվել են` չնայած Դամասկոսի հարավային ծայրամասերում լայնածավալ օպերացիայի, որն իրականացնում են բանակային հատուկ ստորաբաժանումները:

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, Դիյայբիում և Այն-Թերմեում իրականացվող գործողությունների արդյունքում ոչնչացվել են խմբավորումներ, որոնց կազմում վարձկաններ են եղել: