AM
22 Նոյեմբեր 2012 - 15:56 AMT

Եգիպտական դատարանը արդարացրել է այն ոստիկաններին, ովքեր կասկածվում են Կահիրեում ցուցարարներին սպանելու մեջ

Եգիպտական դատարանը արդարացրել է երկու ոստիկանների, որոնք կասկածվում էին նախորդ տարի Կահիրեում անցկացվող ցույցերի ընթացքում ցուցարարների սպանության մեջ:

Օրենքի պահապանները մեղադրվում էին 5 ցուցարարների սպանության մեջ: 2011-ի հունվարին Կահիրեի փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ` պահանջելով պաշտոնից հեռանալ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին:

Դրանից հետո միայն մի քանի ոստիկաններ դատի տրվեցին, չնայած որ զանգվածային ակցիաների ժամանակ զոհվել էր ավելի քան 800 մարդ: Այս մասին հաղորդում է ВВС-ն: