AM
22 Նոյեմբեր 2012 - 16:10 AMT

Մոտ 50 մարդ է զոհվել կառավարական օդուժի կողմից Հալեպի հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում

Սիրիական կառավարական օդուժի կողմից Հալեպի հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում զոհվել է մոտ 50 մարդ, հաղորդում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:

Ինչպես հաղորդագրությունում է ասվում, գրոհի է ենթարկվել Դար աշ-Շիֆա հիվանդանոցը, որը Հալեպում բուժօգնության հիմնական աղբյուրն է: Զոհերի թվում երկու երեխաներ են:

Հինգշաբթի օրը Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի ԱԽ-ին են ներկայացրել 143 արտասահմանցի քաղաքացիների անուններից բաղկացած ցուցակ, ովքեր սպանվել են երկրի տարածքում «ահաբեկչական գործունեության ժամանակ», հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը: