AM
22 Նոյեմբեր 2012 - 17:09 AMT

ՆԱՏՕ-ի փորձագետները կմեկնեն Թուրքիա` Սիրիայի հետ սահմանին «Պետրիոտների» տեղադրման տարածքն ուսումնասիրելու համար

ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը կմեկնի Թուրքիա` Սիրիայի հետ սահմանին «Պետրիոտ» զենիթա-հրթիռային համակարգերի տեղադրման հնարավոր տարածքն ուսումնասիրելու համար: Այս մասին այսօր ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Բրյուսելի տեղեկատվական աղբյուրը:

Վերջնական որոշումը կկայացվի այդ տվյալների վերլուծության հիման վրա և բոլոր 28 դաշնակիցների մասնակցությամբ խորհրդակցություններից հետո: Ըստ նախնական տեղեկատվության, փորձագիտական խմբում ներառված կլինեն ԱՄՆ, Գերմանիայի, Նիդեռլանդների ներկայացուցիչներ: