AM
23 Նոյեմբեր 2012 - 06:08 AMT

Վենեսուելայում երկու ռազմական օդանավեր են բախվել

Ցուցադրական թռիչքների ժամանակ բախվել են Վենեսուելայի ԶՈւ-ի երկու ռազմական օդանավեր: Միջադեպը պատահել է երկրի կենտրոնական մասում տեղակայված Պալո-Նեգրո բազայից ոչ հեռու:

Արտակարգ պատահարի արդյունքում զոհվել է օդաչուներից մեկը: Երկրորդին հաջողվել է ողջ մնալ:

Պատահարի պատճառները անհայտ են մնում, վարվում է հետաքննություն, հաղորդում է EFE գործակալությունը: