Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը«սխալ» է համարում Մոսկվայի արձագանքը Patriot համակարգերի տեղակայմանը Սիրիայի հետ սահմանին, որոնք Անկարան խնդրել է ՆԱՏՕ-ից:
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Թուրքիայի հայտի վերաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է, որ Ռուսաստանում որպես տագնապալի նշան են ընկալում սիրիա-թուրքական սահմանի ռազմականացումը:
Ըստ Էրդողանի, ՌԴ-ն սխալ է գործում՝ փորձելով ներկայացնել Թուրքիայի ներքին հարցը որպես սեփական խնդիր: «Հրթիռները տեղակայվում են պաշտպանական նպատակով»,-ասել է թուրք վարչապետը:





