AM
23 Նոյեմբեր 2012 - 12:04 AMT

Հնդկաստանը AAD հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 2012 թվականի նոյեմբերի 23-ին նոր AAD հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել, հայտնում է IANS-ը:

Ըստ PTI, AAD-ն խոցել է թիրախը 15 հազար մետր բարձրության վրա: Հեռանկարում նոր համակարգը պետք է հիմք ծառայի Հնդկաստանի բազմաշերտ հակահրթիռային պաշտպանության համար:

Ընդհանուր առնմամբ Հնդկաստանում գործարկվել է ութ փորձնական AAD հրթիռ՝ 2006-2007 և 2009-2012 թվականներին, որից յոթը հաջող է համարվել: