AM
23 Նոյեմբեր 2012 - 12:29 AMT

Հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել Մեծ Բրիտանիայում

Մեկ մարդ է զոհվել Մեծ Բրիտանիայում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով, հայտնում է «Ռոսբալտը» Sky News-ի վրա հղումով:

Ինչպես հայտնի է դարձել, տարեց մարդը մահացել է Անգլիայի հարավ-արևմուտքում:

Տարհանվել է 100 մարդ: Ամենից շատ տուժել են Հարավային Ուելսի, Լոնդոնի ու Շոտլանդիայի բնակիչները: