AM
23 Նոյեմբեր 2012 - 14:38 AMT

Եգիպտոսում նախագահի հակառակորդները ամբողջ երկրի տարածքում գրոհել են «Մահմեդական-եղբայրների» գրասենյակների վրա

Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները ամբողջ երկրի տարածքում գրոհել են «Մահմեդական-եղբայրների» գրասենյակների վրա, հաղորդում է Ռոսբալտը:

Հազարավոր ցուցարարներ անկարգություններ են կազմակերպել և այրել Սուեզում, Իսմաիլում, Պորտ Սաիդում, Ասյուտեում և Ալեքսանդրիայում իսլամիստների գրասենյակները:

Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են «եղբայրների» քաղաքական թևի` Ազատության և արդարության կուսակցության շտաբ` իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ: Նրանց գործողությունների արդյունքում շենքում հրդեհ է սկսվել: