AM
23 Նոյեմբեր 2012 - 14:44 AMT

Թեհրանի դատախազ. Իրանցի ընդդիմադիրը մահացել է ծեծից կամ «հոգեբանական ճնշումից»

Իրանցի ընդդիմադիր և բլոգեր Սատտար Բեհեթշին նոյեմբերի սկզբին մահացել էր բանտում, ինչի պատճառն, ամենայն հավանականությամբ ծեծը կամ «հոգեբանական ճնշումն» էր, հաղորդել է Թեհրանի դատախազը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

35-ամյա Սատտար Բեհեթշին ձերբակալվել է իր տանը հոկտեմբերի 30-ին: Իրավապաշտպանները ենթադրում են, որ նա բանտում մահացել է կտտանքների ենթարկվելուց:

Բեհեթշիի մահը միջազգային զգալի արձագանք է առաջացրել: