AM
24 Նոյեմբեր 2012 - 12:19 AMT

Սիրիացի իրավապաշտպաններ. Սիրիայում քաղաքացիական հակամարտության ընթացքում զոհվել է 40 հազար մարդ

Սիրիացի իրավապաշտպանները հայտարարել են, որ Սիրիայում քաղաքացիական հակամարտության ժամանակ զոհվել է 40 հազար մարդ, շաբաթ օրը հաղորդել է New York Post-ը` հղելով Syrian Observatory for Human Rights-ին:

Համաձայան վերջին տվյալների, միայն ուրբաթ օրը զոհվել է առնվազն 50 մարդ: Այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի զինված խմբավորումները պայքար են մղում կառավարական զորքերի դեմ Դամասկոսում, Համուրիա, Արբաին, Համա, Դերաա և Իդլիբ քաղաքներում:

Սիրիայում ապստամբների և կառավարական զորքերի միջև զինված բախումները չեն դադարում արդեն մեկ ու կես տարի: