AM
25 Նոյեմբեր 2012 - 12:29 AMT

Բանգլադեշ ֆաբրիկաներից մեկում ծագած հրդեհի զոհ է դարձել արդեն 120 մարդ

Բանգլադեշում կարի ֆաբրիկայում ծագած հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի: Ընդ որում, հրշեջները դեռ լիովին չեն ավարտել հրկիզված շենքի հետազոտման աշխատանքները, ինչի արդյունքում գտնված մարմինների քանակը կարող է աճել, հաղորդում է Reuters-ը:

Ներկայումս փորձագետները պարզում են, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ:

Ականատեսների խոսքով, կրակը շատ արագ է տարածվել և միանգամից փակել է տարհանման ուղիները: