AM
26 Նոյեմբեր 2012 - 08:07 AMT

Ռուսաստանը հուսով է, որ Եվրոպան կպահպանի եվրոն

Ռուսաստանը հույս ունի, որ Եվրոպան կպահպանի եվրոյի կայունությունը: Այս մասին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատմել է «Ֆրանս Պրես» գործակալության և «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք կարծում ենք, որ եվրոն, որպես արժույթ, իրեն չի սպառել»,-ասել է Մեդվեդևը:

Վարչապետի կարծիքով, աշխարհում, առհասարակ, պետք է հնարավորինս շատ պահուստային արժույթներ լինեն. այդ դեպքում համաշխարհային էկոնոմիկան ավելի կայուն կլինի: Դրա հետ մեկտեղ Մեդվեդևն ընդգծել է, որ Եվրագոտու ճգնաժամը, որը կարող է տեղափոխվել նաև Ռուսաստան, ինքը գնահատում է «որպես էական սպառնալիք»: