Շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ 2012-ի նոյեմբերի 26-ին Քաթարում կհանդիպեն ՄԱԿ շրջանակներում գլոբալ տաքացման խնդրի մասին բանակցությունների համար: Ինչպես հաղորդում է Аssociаted Press-ը, հանդիպման հիմնական խնդիրներից մեկը կլինի աղքատ երկրներին նպատակային օգնություն ցուցաբերելն այն պայմաններում, երբ նրանց բյուջեները տառապում են ֆինանսական ցնցումներից:
Զարգացած արդյունաբերական երկրները հատկացրել են գրեթե 30 մլրդ դոլար դրամաշնորհների և փոխառությունների համար, որոնց վերաբերյալ պարտավորությունների ժամկետները սպառվում են 2012-ին: Միաժամանակ, Կանաչ կլիմայական հիմնադրամը, որը նախատեսված է աղքատ երկրներին ամեն տարի 100 մլրդ դոլար հատկացնելու համար, դեռ պետք է սկսի աշխատանքը:





