AM
26 Նոյեմբեր 2012 - 11:29 AMT

Հունաստանի դեղատները 48-ժամյա գործադուլ են սկսել

Հունաստանի դեղատները 48-ժամյա գործադուլ են սկսել, հայտնել է դեղագործների ազգային միավորումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հաշվի առնելով, որ հունական դեղատները միայն աշխատանքային օրերին են բաց լինում, չորեքշաբթին կլինի առաջին օրը, երբ հնարավոր կլինի դեղորայք գնել: Այդ ընթացքում կաշխատեն միայն հերթապահ դեղատները, որոնք 4-միլիոնանոց Աթենքում ընդամենը 130 են:

Դեղատների աշխատակիցները պահանջում են պետությունից կարգավորել EOPYY պետական ապահովագրական հիմնադրամի վճարումների հետ կապված իրավիճակը: