AM
26 Նոյեմբեր 2012 - 12:11 AMT

Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում մահացել է առնվազն 10 մարդ

Աֆղանստանի արևելյան նահանգներից մեկի վարչական կենտրոնում` Հոստ քաղաքում, երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մահացել է առնվազն 10 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` մեջբերելով Khaama Press ինտերնետ հրատարակությունը:

Պայթյունը տեղի է ուենցել տեղի ժամանակով 10:50-ին : Ոստիկանության տվյալներով, դա եղել է ահաբեկչություն, պատահարի հանգամանքները պարզվում են: