Անկարան ոսկով է վճարում Թեհրանին բնական գազի մատակարարման համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ «Ուոլ սթրիթ ջորնել յուրոփ» թերթի վրա հղումով:
«Թուրքական տնտեսությունից վերջերս արձանագրված ոսկու հզոր արտահոսքը՝ միլիարդավոր դոլարների, կապված է իրանական գազի դիմաց վճարումների հետ: Այդ փաստը հաստատել է Թուրքիայի վարչապետ Ալի Բաբաջանը խորհրդարանականների հարցմանը գրավոր պատասխանում»,-գրում է պարբերականը:
Գազի առաքումների համար ոսկով փոխհաշվարկների անցնելու երկու երկրների որոշումը ԱՄՆ պատժամիջոցների հետևանք է, քանի որ ԱՄՆ-ն խիստ միջոցներով է սպառնում երրորդ երկրներին, որոնք Թեհրանի հետ հաշվարկներում դոլար են օգտագործում: Անցումը ոսկուն թույլ կտա Անկարային խուսափել «պատժից»:





