Վիետնամի իշխանությունները հրաժարվում են կնիքներ և մուտքի արտոնագրեր դնել նոր չինական անձնագրերում, որոնց վրա պատկերված է երկրի քարտեզը, որը ներառում է Հարավչինական ծովում գտնվող վիճելի կղզիները:
Դրա փոխարեն վիետնամցիները Չինաստանի քաղաքացիներին տալիս են մուտքի արտոնագրեր առանձին թերթիկներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիետնամը և Ֆիլիպինները հայտարարել են, որ քարտեզով ՉԺՀ նոր անձնագրերը, որի վրա երկրի պետական սահմանները գտնվում են ծովում, խախտում են նրանց ինքնիշխանությունը:





