Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանի ագրարային համալսարանում բացեց համակարգչային լսարան (էլեկտրոնային ընթերցասրահ)։ Լսարանը հագեցած է նորագույն տեխնիկայով, այն ապահովված է նաև անվճար ինտերնետով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ համակարգչային լսարանը ստեղծվել է՝ հաշվի առնելով բուհի ուսանողների և ուսանողական խորհրդի կարիքները։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը բարձր գնահատեց ագրարային համալսարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերը։ ՙՆորաստեղծ այս լսարանն ուսանողներին տալիս է լայն հնարավորություն դասերից հետո կատարելագործելու իրենց գիտելիքները, ծանոթանալու կրթական ոլորտի նորագույն ձեռքբերումներին, մասնագիտական գրականությանը, մեթոդական ձեռնարկներին՚,- ասաց ռեկտորը։
Նորաստեղծ համակարգչային լսարանը հետագայում կծառայի նաև որպես հաշվապահական, գրաֆիկայի և դիզայներական ծրագրերի ուսուցման կաբինետ:Այս մասին հայտնում են ՀԵՀ լրատվության բաժնից:





