AM
26 Նոյեմբեր 2012 - 14:37 AMT

Եվրահանձնաժողովը ներկայացրել է 2013թ ԵՄ բյուջեի` 151 միլիարդ եվրոյի նախագիծը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է 2013թ ԵՄ բյուջեի` 151 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը, որը ներառում է նաև ոչ բյուջետային միջոցները: Այս մասին ասվում է ԵՀ-ի` նոյեմեբերի 26-ին տարածված հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԵՀ-ը դիմել էր ԵՄ երկրներին` կոչ անելով այս տարվա բյուջեում ներդնել լրացուցիչ 8.9 մլրդ եվրո: Սակայն ԵՄ անդամ-պետությունները, որոնց ուղղակի ներդրումներից է բաղկացած ԵՄ բյուջեն, ԵՀ-ին ընդամենը խորհուրդ էին տվել սովորել գոհանալ եղածով:

Բյուջեի նոր նախագիծը դեկտեմբերին քննարկվելու է ԵՄ ֆինանսների նախարարների մակարդակում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: