Թուրքիայի հարավ-արևմտյան ափերին 5 մագնիտուդ ուժգնությամն երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են ծովի խորքում` 10,4 կմ խորության վրա: Հիպոկենտրոնը գտնվում է հունական Սիմի քաղաքից 9կմ հարավ-արևելք:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն ստացվել, ափամերձ շրջաններում ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, փոխանցում է ՌԲԿ-ն:





