Սիրիացի քրդերը կրկին որոշել են միավորվել` հանուն դաշնային պետության ստեղծման, որտեղ քրդական փոքրամասնությունը ինքնավարություն կստանա: Այսօր Իրաքից ստացված տվյալների համաձայն, այդ մասին համաձայնագիրը կնքվել է նախկինում հակամարտող Քրդական ազգային խորհրդի և Ժողովրդավարական միության կուսակցության միջև:
Բանակցությունների հաջողությանը նպաստել է իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





