AM
27 Նոյեմբեր 2012 - 11:43 AMT

Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մահացել է 3 մարդ

Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում մահացել է երեք մարդ, ևս 20-ը վիրավորվել են: Այդ մասին նոյեմբերի 27-ին հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նախնական տվյալներով, Քիրկուկ քաղաքում հօդս է ցնդել պայթուցիկ նյութերով լցված երկու ավտոմեքենա: Տեղի է ունեցել պատահարի հետաքննություն: