AM
27 Նոյեմբեր 2012 - 12:20 AMT

Ռասմուսեն. Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին Patriot համակարգեր տեղակայելու մասին որոշում կընդունվի առաջիկա օրերին

Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրներ տեղակայելու մասին որոշում կընդունվի առաջիկա օրերին, երեքշաբթի օրը հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Թուրքիան անցած շաբաթ պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ին` խնդրելով իրեն տրամադրել Patriot հրթիռային համալիրներ:

Ռասմուսենի խոսքով, Patriot համակարգերը «լիովին պաշտպանական» են և չեն կիրառվելու այլ նպատակներով: