AM
27 Նոյեմբեր 2012 - 12:29 AMT

Սիրիական ՌՕՈՒ հարվածի արդյունքում գործարանում մահացել է 20 մարդ, ևս 50-ը վիրավորվել է

Զեյթունի ձեթ արտադրող գործարանի վրա սիրիական ՌՕՈՒ գրոհի արդյունքում մահացել է առնվազն 20 մարդ, ևս 50-ը վիրավորվել է:

Լոնդոնում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդի իրավապաշտպաններն իրենց հերթին հայտարարում են տասնյակ զոհերի մասին:

Նոյեմբերի 27-ին պայթուցիկ նյութերով լցված ավտոմեքենան պայթել է Ջադեյթ Արտուզ քաղաքում`ոստիկանական ՀԱԿ-ում: