AM
27 Նոյեմբեր 2012 - 13:09 AMT

Իսրայելի ԱԳ նախկին նախարարը վերադառնում է քաղաքականություն

Իսրայելի ԱԳ նախկին նախարար Ցիպի Լիվնին հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն որպես նոր կուսակցության ղեկավար, որը մասնակցելու է հունվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ես որոշեցի վերադառնալ քաղաքականություն և ստեղծել քաղաքական կուսակցություն, որն անվանել եմ «Շարժում»,-ասել է Ցիպի Լիվնին Թել Ավիվում: