Այսօր աշխատանքից ազատվել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը:
Նրա խոսքով Վարդան Թունյանն ազատվել է աշխատանքից, քանի որ այդ հաստիքը կրճատվել է բանակային բարեփոխումների շրջանակներում: Առաջիկայում այլ կրճատումների հավանականությունն Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց.
«Չի բացառվում, որ նույն գործընթացի ժամանակ նաև այլ հաստիքներ կրճատվեն», – ասաց նա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե որոնք, մամուլի խոսնակը պատասխանեց, որ դեռ հայտնի չէ, գործընթացը բարդ է:





