AM
27 Նոյեմբեր 2012 - 14:33 AMT

Հունգարացի ազգայնականը կոչ է արել կազմել այն հրեա իշխանավորների ցուցակը, որոնք սպառնալիք են երկրի համար

Ազգայանական կուսակցության առաջնորդ Մարթոն Դյենդյեշին կոչ է արել երկրի իշխանություններին կազմել այն հրեա իշխանավորների ցուցակը, որոնք սպառնալիք են երկրի համար, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Reuters-ին:

Ֆյենդյեշին կապ է տեսել Հունգարիայի խորհրդարանում և կառավարությունում հրեաների քանակության և իշխանությունների իսրայելամետ դիրքորոշման միջև, գրում է The Politics պարբերականը:

Կառավարության ներկայացուցիչները հայտարարել են ,որ իշխանությունները քննադատում են ծայրահեղականության, ռասիզմի և աթեիզմի ցանկացած դրսևորում և փորձելու են կանխել նմանատիպ հայտարարությունները: