AM
27 Նոյեմբեր 2012 - 16:41 AMT

Բեյրությում ԻԻՀ դեսպան. Իրանն ու ՀԱՄԱՍ-ը կպահպանեն ռազմավարական կապերը

Չնայած, որ Իրանն ու ՀԱՄԱՍ-ն ունեն որոշ տարաձայնություններ սիրիական հարցի շուրջ, որկու կողմերն էլ հնարավոր են համարում ռազմավարական կապերի պահպանումը:

Այս մասին հայտարարել է Բեյրությում ԻԻՀ դեսպան Հազանֆար Ռոկնաբադին` լիբանանյան Al-Lavaa պարբերականի խմբագրական կոլլեգիայի հետ հանդիպման ժամանակ:

Իրանցի դեսպանն ընդգծել է, որ չի հավատում պաղեստինյան հարցի լուծմանը, նրան, որ պաղեստինցիները կվերադառնան իրենց պատմական հողեր, որ ազատ ընտրություններ կկայանան` բոլոր պաղեստինցի քաղաքացիների մասնակցությամբ: