AM
28 Նոյեմբեր 2012 - 06:05 AMT

Կահիրեում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են նախագահի նոր լիազորությունների դեմ

Կահիրեում տասնյակ հազարավոր ցուցարարներ ամբողջ գիշեր մնացել են եգիպտական մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը նախագահ Մուհամմեդ Մուրսիի` ավելի վաղ ընդունած հրամանագրի նկատմամբ, որով նախագահի լիազորություններն ընդլայնվում են, հաղորդում է Բի-բի-սին: Բազմաթիվ ցուցարարներ ասում են, որ չեն հեռանա հրապարակից, քանի դեռ նախագահը չեղյալ չի համարել իր դեկրետը:

Երկրում անկարգությունները սկսվել են 2012թ նոյեմբերի 23-ից` կապված Մուրսիի հրամանագրի հետ, որով նախագահի լիազորություններն ընդլայնվում են: