AM
28 Նոյեմբեր 2012 - 07:53 AMT

Foreign Policy ամսագիրը հրապարակել է 2012 թվականի լավագույն մտածողների ցուցակը

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հրապարակել է 2012 թվականի լավագույն մտածողների ցուցակը (Top 100 Global Thinkers List):

Առաջին տեղը կիսել են Մյանմայի խորհրդարանի անդամ, ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին և Մյանմայի նախագահ Տեյն Սեյնը: Թունիսի ղեկավար Մոնսեֆ Մարզուկին գրավել է երկրորդ տեղը երկրի նախագահի պաշտոնում դրսևորած իմաստության համար: «Մենք պետք է իրագործենք հավակնոտ ու համարձակ մի ծրագիր՝ վերացնելու համար բռնատիրությունն այնպես, ինչպես վերացրեցինք պոլիոմելիտն ու այլ հիվանդությունները»,-մեջբերում է Մարզուկկի խոսքն ամսագիրը:

Եռյակը ամփոփում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը և նրա տիկինը՝ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Բարաք Օբաման 7-րդ տեղում է՝ զիջելով Բիլ Գեյթսին, որն իր տիկնոջ հետ 5-րդ տեղում է:

6-րդ տեղում 15-ամյա պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայն է, որի դեմ մահափորձ կատարվեց: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 12-ն է, Իսյարելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու ՊՆ ղեկավար Էհուդ Բարաքը կիսել են 13-րդ տեղը:

Ռուսաստանից 16-րդ տեղում են Pussy Riot խմբի մասնակիցները:

Ըստ Foreign Policy-իի, նրանք «ավելի իմաստուն են», քան Եվրոպական ԿԲ ղեկավար Մարիո Դրագին, որը 20-ն է, ֆինանսիստ Ջորջ Սորոսը, որը 21-րդ տեղում է, ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը՝ 27-րդ տեղ, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը՝ 28-րդ տեղ և այլոք, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: