Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին մեկնում է Կուբա`բուժման: Ըստ օրենքի, նա նախօրեին հայց է ուղարկել Ազգային վեհաժողով, որը նույն օրն իսկ արտոնել է երկրի ղեկավարի բացակայությունը` բուժման հերթական կուրսի ընթացքում:
Նախորդ տարվա հունիսին Չավեսին վիրահատել էին` կապված չարորակ ուռուցքի հետ: Դրանից հետո նա անցել է քիմիոթերապիայի 4 կուրս և հայտարարել, որ հաղթահարել է հիվանդությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 7-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, Չավեսը սկսել է ավելի հազվադեպ հայտնվել պաշտոնական միջոցառումներին: Նախկինում նրա հաճախակի հեռուստաելույթները վերջին շաբաթների ընթացքում սահմանափակվում էին միայն նախարարների կաբինետի նիստերով, որոնք հեռարձակվում էին Վենեսուելայի կենտրոնական հառուստաալիքներով:





