Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է նախարարության ոլորտի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների վերաբերյալ (2011 և 2012 թվականների ութ ամիսների համաեմատականը): 2012 թվականի ութ ամիսների ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 179908.0 հազ. դրամ, այդ թվում ուղղակի հարկեր` 116819.2 հազ. դրամ, անուղղակի հարկեր` 63088,8 հազ. դրամ:
2011թ նույն ժամանակաշրջանում` հարկերի ընդհանուր գումարը կազմել է 157526.1 հազ. դրամ, այդ թվում ուղղակի հարկեր` 104463,0 հազ. դրամ, անուղղակի հարկեր` 53063,1 հազ. դրամ:: Ընթացիկ տարում ընդհանուր հարկերի աճը կազմել է 22381.9 հազ. դրամ (14.2%):
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերություններում գրանցված աշխատողների թվաքանակի և սոցիալական ապահովության վճարների վերլուծության ներկայացում նախորդ ժամանակաշրջանի համեմատ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայութամբ գործող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 5334 մարդ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 5301 մարդ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33 մարդով: Սոցիալական վճարների ընդհանուր գումարը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 252391.9 հազար դրամ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 266749.0 հազար դրամ` նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճելով 14357.1 հազար դրամով: (Տեղեկանքը կցվում է):
Մինչև տարվա վերջ վերոնշյալ կազմակերպությունների կողմից ակնկալվող հարկային պարտավորությունների կատարման կանխատեսում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայութամբ գործող կազմակերպությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը 2012թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 179908.0 հազար դրամ: Մինչև 2012թ. վերջ ըստ կանխատեսումների այն կկազմի 157098.2 հազար դրամ:





