AM
29 Նոյեմբեր 2012 - 09:07 AMT

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրն է

1943 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա:

ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները:

Այն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ:

ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի, ըստ գիտության բնագավառների, գիտությունների հինգ բաժանմունք` մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք, բնական գիտությունների բաժանմունք, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք: