AM
29 Նոյեմբեր 2012 - 12:42 AMT

Թուրքիայի ավիացիան հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի ՔԱԿ գրոհայինների ճամբարներին

Թուրքական ՌՕՈւ-ը նոյեմբերի 29-ին Հյուսիսային Իրաքում հարվածել են Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների ճամբարներին, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Հարվածներ են հասցվել զենթային համակարգերին, անջատողականների ապաստաններին և ենթակառուցվածքին:

Օդային հարձակման արդյունքների մասին չի հաղորդվում: Թուրքական գլխավոր շտաբն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել նոր հարձակման հետ կապված: